Լրահոս

02.03.2012 17:59


Եվրոպական միությունն աջակցում է սիրիական ընդդիմությանը

Եվրոպական միությունն աջակցում է սիրիական ընդդիմությանը

Ինչպես հաղորդում է «Bloomberg»-ը, Բրյուսելում ԵՄ–ի գագաթաժողովի եզրափակիչ հոդվածում ասվում է, որ Եվրոպական միության բոլոր 27 երկրները ճանաչել են Սիրիայի Ազգային խորհուրդը որպես «սիրիացիների իրավական ներկայացուցիչ»։

«Եվրոպական միությունն աջակցում է սիրիական ընդդիմությանը ազատության, արժանապատվության և ժողովրդավարության համար մղած պայքարում։ Նա ճանաչում է Սիրիայի Ազգային խորհուրդը՝ որպես սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ, և կոչ է անում սիրիական ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին համախմբվել իրենց պայքարում նոր Սիրիայի համար, որտեղ բոլոր քաղաքացիները կունենան հավասար իրավունքներ»,– ասվում է եզրափակիչ հոդվածում։

 

Այս խորագրի վերջին նյութերը